FS partner հավելվածը նախատեսված է գործընկերների համար էլեկտրոնային վճարումների ընդունման համար: Գործընկերները ներբեռնում են հավելվածը, մուտք են գործում, մուտքագրում են գումարը, որից հետո սմարթֆոնի էկրանին գեներացվում է QR կոդ: Օգտատերը սքանավորում է գեներացված QR կոդը Ֆասթ Շիֆթ հավելվածով, որից հետո կատարում է վճարում գնված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց։